Հալվայի Ճիչը (Կալբաս և պանիր)

Ab extra

Անորոշությունը թառել է վզիս.

Դանդաղ ծնվողի անհամբերություն:

 

Շունչդ կտրողի տիրումայրը,

Ու հալչող աչքեր,

Ոտների մատներ:

 

Պատուհանից հոսող քամին

Սառչող ոտների զվարճությունն է:

Փորացավն էլ զվարճության ավարտն է

Գուժում:

 

Խաշխաշամոլի դնջությունը

Ողնաշարս է մերսում:

Օ՜, լո՛ւյս գիտության,

Չարթնացնե՛ս ինձ, չարթնացնե՛ս:

 

Շազամ:

Պոեմ ինքնապայթեցման (69+)

semel in anno licet insanire

Հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա՛…

Միսաք Մեծարենց

… որ ունեք արյան տեղ -մեզ
ու խլինք — խելքի փոխարեն.

Եղիշե Չարենց

Կռկռոցդ թմբկահարում է ականջներս,

Դու անարյուն ես մեռնում:

Բեեղզեբուղը դուրս է պրծել ափերիս ճաքերից,

Ու մազերս անխնա պոկրտում:

Ո՞ւր են ցուցամոլ էշերը,

Աչքերս արյուն է տենչում:

Ձախումս մի բութ իր,

Ու ցրիվ գլուխ,

Ինչ անճաշակությո՜ւն:

Արդեն հիշել եմ մորդ, քույրերիդ,

Քո հին սերերին, բարեկամներիդ,

Ցեղակիցներիդ, քարտուղարուհուդ:

Դեռ արյունդ եռում է ափերիս մեջ:

Սրտիդ վերջին կտկտոցները

Հանգստացնում են հոգիս:

Քո մատներն այլևս

Չեն հասնի իմ էգերին:

Շսմա՜հ:

Ա՜խ, ինչո՞ւ մայրդ քեզ համար,

Չերգեց գույների լեզվով,

Կամ ինչո՞ւ ընկերդ մոտիկ,

Քեզ լքեց կռվի ժամանակ:

Դու դարձար բարկացած ու նեղված,

Հայհոյեցիր շուրջդ ու քեզ,

Ձգվեցիր երկար ու բարակ,

Որ սեփական անդամդ ծծես:

Շղարշի՛ր հոգիդ հոգնած,

Շշուկով շշմեցրու ինքդ քեզ,

Շիկացրու վերքերդ բաց,

Շփոթվի՛ր, շպրտի՛ր,

Շսմա՜հ:

Կսպանեմ քո հոգին նեղված,

Կազատեմ ինքդ քեզանից,

Ինչպես կովբոյն է հրաժեշտ տալիս,

Իր սիրած, վիրավոր ձիուն:

Կհանեմ հաջաթս անգին,

Ճտտացնեմ թշիդ, ճակատիդ,

Որ եռա քո ֆիթիլն

Ինքնապայթեցման:

Ու հագած սապոգը կովբոյի,

Կխառնեմ աղիքներդ ու ստամոքսդ,

Արնոտած սապոգով ես ահա,

Կնկարեմ անունդ,

Ձյան վրա.

Ինչ անճաշակությո՜ւն:

Քո տատն էլ հին ու բարի,

Որ ճլվզ-ճլվզ կքայլեր,

Ձեռքով դեպ իրեն կկանչի,

Դու սիրուն թոռնուհի գանգրահեր:

Իսկ ես էլ շարունակ կաղտոտեմ,

Տատուդ հետ միացման ճամփան,

Նավթ ու փոշի կխառնեմ,

Արյունդ սարքեմ քիմիական:

Ու կերգենք էս երկրում օրգանիկ,

Թե ինչու են կանայք տգեղ,

Ու բազմենք իրարու, հռճվենք,

Տգեղի ու գեղեցիկի ֆոնին:

Կսպանեմ քեզ դանդաղ՝

Խռխռոցիդ մեջ երգեր փնտրելով,

Ու քո տանն հակասեռական,

Կլցնեմ մեր սիրո բույրով:

Քո դիսցիպլինար ճիպոտը,

Թաթախած աղաջրի մեջ,

Թեժ կարմիր բծեր կգծի

Քո նրբին, թափանցիկ մաշկին.

Ինչ անճաշակությո՜ւն:

Չէ՛, կգրկեմ քեզ պինդ,

Ու կերգեմ գույներ, ծիածան,

Ականջիդ կգոռամ լռություն,

Որ փոխես միտքդ

Ինքնապայթեցման:

Մետրո-Ռետրո (69+)

Sed domi maneas paresque nobis novem continuas fututiones.

Ծլիկդ դողդղում էր

Քամուց օրորվող տերևի պես,

Ու դեպ իրեն կանչում

Մրցավազքի ելած սերմնաբջիջներիս:

Թանկարժեք շորիկներդ պատառոտվում էին դեզերի մեջ,

Ու մեր ամեն ճտոցի հետ կյանքի ռումբեր էին պայթում:

Մատիկներդ սահում էին առնանդամիս վրայով,

Ու ուղորդում նրան իր լուսավոր թունելը,

Որ մարդկանց մոտ միայն մեռնելուց առաջ է երևում:

Կենաց պայքարի ելած զինվորիկներն ու զինվորուհիները

Եռում էին ամորձիներումս. ե՞րբ է գալու իրենց ժամանակը:

Իսկ մենք չէինք շտապում: Կամ շտապում էինք տեղ-տեղ:

Աչքերիդ առաջ բողբոջներ էին պայթում,

Իսկ իմ՝ հին դպրոցի սիրահարի աչքերի առաջ՝

Երկաթբետոնե հսկա շենքեր էին փլուզվում:

Խառնվել էր իրար մեր սեռաբույրը,

Կիսատափաստանի ուրցն էր բուրում,

Ու քո Շանելը:

Ես քեզ համար շորիկ կգնեմ, որ նվիրես ինձ հաճելին,

Դու էլ կնվիրես հաճելին, որ քեզ համար շորիկ առնեմ.

Չաստավածային առևտուր:

Փորձառու յոգի պես ծռմռեցինք մարմիններս՝

Էլ երեսն ի վայր, էլ ոտքերն ի վեր:

Վաղվա դաշտանիդ գույժն էլ ստիպես ճիգերս քառապատկել,

Մկաններս դուրս ցցվեցին կինոյի տղայի պես:

Դու էլ շեշտեցիր անդամի լայն տրամագծի կարևորության մասին,

Ես էլ գնահատեցի թաց վիճակդ,

Ու ընկղնման ցավն էլ տանելի-հաճելի էր:

Շնորհակալություն հայտնեցի

Երազախաբության բանդից ազատելու համար,

Դու չլսեցիր. աչքերդ փակ էին:

Բաբախումն էլ հաճախակիացավ՝

Ձգվելով դեպի իր տրամաբանական ավարտը:

Մենք թրթռացինք.

Դու դեռ կանգուն էիր, ես՝ սատակած:

_ Հիմա ուզածս շորիկը կառնե՞ս,_ ասացիր …

Ծլիկդ դողդղում էր

Քամուց օրորվող տերևի պես …

Ծածաչփ

ars ppoetica

…como si llegaran ladrones o fantasmas…

Պաբլո Ներուդա  

Հոգիդ էլ ծռել եմ

Քմծիծաղի պես:

Զրոյացրել եմ բոլոր

Սերահաշվիչներն ու

Քեզ նվիրել

Տխմար կուսանոց:

Ու հասարակության դատին նարկայացրի,

Իմ վերջին գործը՝

Տկլոր աքաղաղ,

Որ զբաղվեն ու լցնեն

Իրենց գանգաԹուփերի

Շտեմարանն անկապության:

Օ՜, Ծածաչփ բարի,

Կեղեքիր նրանց

հետույքովդ արնապատ,

Որ եռան

Գոլորշիանան,

Ու ձգտեն զրոյի,

Ամեն

Բարև

Hello

Դու եկել ես՝

Ուղղելու մեջքս ծուռ,

Ժպտալու ու լուսավերելու

Դառնահամ դեմքս,

Արի ու չարի ջրբաժանը լցնելու.

Ողջույն:

 

Օտարի հողն համբուրած,

Ծունկի եկած ու չափազանց հեզ,

Կեղտամաշ կաշվիս աշխատաբույրը հոտոտած՝

Մեկնում եմ ձեռքս.

Բարի եկար:

 

Արի ու չարի հիշողություններս

Լվացի Խաղաղ Օվկիանում,

Բնականորեն ու բնազդորեն ատեցի օտարը,

Ինչպես հնդկական փիղը երբեք չի հարմարվի

Աֆրիկյան փղի հայրենիքին.

Բարի երեկո:

 

Լողավազան մաքրողի պես,

Մաքրեցի մռթիդ փառը,

Ու խաշնապուրի պես

Զուլալ,

Դեպի քեզ սրեցի

Կոշտացած մատիկներս.

Բարի լույս:

 

ՄԵՆՔ ներշնչեցինք քեզ ինքնորոշում և

Անկախություն և

Ազատություն՝

Ինքդ քեզ ստրկացնելու հավանականությունը բացառելով,

Իսկ դու

Շղթայեցիր քեզ:

Բարի:

 

Խորհրդանշեցիր նոր դարձն ու Ձուլումը՝

Գտնելով Ալքիմիկոսի երազած իմաստասերի քարը,

Բարի գնաս:

 

Գեղեցկուհի կինս էլ թիկն տվեց ինձ վրա,

Ասաց՝

Բարև:

Բարև,

Հայաստան:

Մաքուր, մաքուր

OMNIA MUNDA MUNDIS

OMNIA MUNDA MUNDIS

Ամենամաքուր տողերը գրեցի այս գիշեր.

Փափուկով փաթաթեցի քեզ, ու պաղ ջրով լվացի հոգիդ,

Կիսաժպիտով արձագանքեցիր ու սիրտս կաթացրիր խաղաղությամբ լի հոգուդ մեջ.

Կաթ,

Կաթ:

 

Մեր շփումն էլ չեղավ ռադիոալիքների սովորական փոխանակում,

Այլ իրար կիպ սեղմված հականյութերի ձուլում:

 

Բաժանումն էլ լոկ ընդունիչի և արձակիչի խանգարում է.

Տեխնիկական խնդիր:

 

Մաքուրով սրբածդ փոշին կորավ.

Կաթ,

Կաթ:

 

Բողբոջեցիր իմ մեջ, և խթանեցիր իմ մետամորֆոզը, որ դառնամ այն, ինչ կամ՝

Քո մաքուր Մաքուրի գովերգողն ու…

Կաթ,

Կաթ:

 

starl’amor che move il sole e l’altre stelle

Դանթե

Ես ծնվեցի քո մեջ

Դու ծնվեցիր իմ մեջ:

Գույներով կլցնեմ հոգիդ,

Լեռներով կպատեմ ծովդ՝

Ոչ թե ազատությունդ սահմանափակելու համար,

Այլ՝ պաշտպանելու:

Ինքդ քեզ կնվիրես Պոսեյդոնին,

Կգրկես ինձ թավջութակի պես,

Ու կսրբենք մեկս մյուսի ավելորդը:

Կզրոյացնենք աշխարհի նշանները,

Ու մեր ստեղծած միակ ուղենիշը

Կհարթի ճամփան:

Կփլուզենք Խոսքը՝

Հանուն նորի ու հավերժի:

Կծնես Գերագույնը.

Կսնենք, կսնենք:

Օ, Բիատրիս,

Ճանապարհորդիր դրախտդ ի վեր:

Գառանից խնդրիր մաքրություն,որ

Իրականությանդ մեջ թող փայլի ապագադ,

Ու ժպտա

Զի կա այն,

Ինչ շարժում է արև

Եւ աստղեր:

Ասենք շնորհավոր

new yearԵվս մեկ տարի ծալեցինք ու դրեցինք մեր պատմության փոշոտ դարակների մեջ. մի տարվա մեր լացն ու ծիծաղն էլ փաթեթավորեցինք ու ուղարկեցինք դբա անհայտություն:

Էս նոր տարին էլ տոնածառի տակի նվերի պես բացեցինք ու իբր թե անակնկալի գալով՝ հրճվեցինք: Մոռացանք վաղվա օրվա մասին ու մեզ տվեցինք կյանքին ու հաճույքին՝ երկնքի թռչունների պես, որ ոչ վարու……:

Թող որ էս նոր տարին բարիքի տարի լինի, որ մեր ստեղծածն ու օգտագործածը իրապես բարիք լինի: Թող որ ուրիշի կանխորոշված ընտրությունը չազդի մեր սեփական քայլերի ընտրությանը. մենք գծենք մեր ճանապարհը:

Ու մեկ էլ Ժպտանք ::::ՃՃՃՃՃՃՃՃՃ

Ալմաստ

diamond

Պոեզիան շարեցի մեր տարածաժամանակի միջև:

Քո անտաշ գեղեցկությունը քերծեց հոգիս,

Ճաքեց հոգուս երկնագույնն ու

Սառեցի քո հրեշտակային լույսից:

Օ՜, չաստվածներ անցյալի ու ապագայի,

Այրեցե՜ք, խնդրեմ, աղջիկ-փայտիկին,

Լվացե՛ք ձեր երեսը, օծեք այն ծխով`

Վառվող աղջկա:

Կկլանեմ քեզ ականջով, աչքով,

Համդ կփորձեմ, հոտդ կշնչեմ,

Կզգամ քեզ զգայարանով վեցերորդ ու

Կշարեմ պոեզիան մեր տարածաժամանակի միջև:

Լուսինե

moon

Լուսինե՛, գլորի՛ր սերդ մարմինս ի վար:

Շնչիս հետ կկլանեմ կապտասպիտակդ,

Կսառչե՛մ քեզ հետ, քեզ մենակ չե՛մ թողնի,

Դու միայն.

Գլորի՛ր սերդ մարմինս ի վար:

 

Լուսինե՛, արձակի՛ր Օրիոնի գոտին

Ու դաղիր Երկրի ծովերին,

Սե՛ռ արա ալիքների հետ,

Սե՛ր արա, սե՛ռ արա:

 

Լուսինե՛, ուսդ համբուրելուն մեկտեղ`

Ինձ էլ համբուրիր:

Էմբրիոնի պես կկծկվեմ մեջդ`

Սպասելով գալիք մետամորֆոզին:

 

Քոնը մահ էլ չէ, այլ` մահիկ:

Լուսինե՛, ինձ մի՛ լսիր,

Լուսինե՛, ինձ մի՛ լսիր,

Լուսինե՛, ինձ մի՛ լսիր,

Ուղղակի`

Լուսինե՛, գլորի՛ր սերդ մարմինս ի վար: